ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը։
Իլհամ Ալիևին ու Հաքան Ֆիդանը ի թիվս այլ հարցերի, քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգային հարցեր։
Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և այլք:


Читайте также

Оставить комментарий