ԱՆԿԱՐԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ադրբեջանում թուրքական դրոշն իջեցնելու փորձի մասին համացանցում տարածվող տեղեկությունները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ տարածվող տեսանյութը հին է, և դրանում պատկերված դեպքը նոր չէ։
«Այդ կադրերի նկարահանման ժամանակ հենց Ադրբեջանի քաղաքացիներն էին առաջինը և ամենավճռականը արձագանքել թուրքական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փորձին։ Թուրքիայի դրոշն իջեցնելու որևէ միջադեպ տեղի չի ունեցել», - ասվում է կենտրոնի հայտարարությունում։
Անկարայի պնդմամբ՝ հին կադրերը որպես նոր միջադեպ ներկայացնելը և համատեքստից դուրս տարածելը նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական ու եղբայրական հարաբերություններին։

