ՀԱՋԻԵՎԸ ԵՎ ԱՔԳՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։Այս մասին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Անկարայի և Բաքվի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային զարգացումները։

