ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ ԿԲԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ. ԴԵՍՊԱՆ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին: Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը:Նա հավելել է, որ «Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ»:
«Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է Թուրքիայի դեսպանը։
Շաբաթավերջին էլ ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցին տեղեկացրել էր տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին:
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի երկու կետ դեռ մնում են չհամաձայնեցված՝ միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցը և սահմանին երրորդ երկրների ներկայությունը:

