ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն, և մի շարք հարցերում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: Նա նշել է, որ երկրների միջև համագործակցությունը հատկապես սերտ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և ռազմավարական խնդիրները։
Արտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը մեծ օգուտներ կբերի տարածաշրջանին՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է։
Արտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը մեծ օգուտներ կբերի տարածաշրջանին՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է։