ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՕԳՏԻՆ՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ

Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը կողմ է այս գործընթացն առանց հապաղելու սկսելուն։
Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումը, սահմանազատման գործընթացն սկսելու համար մի շարք նախապայմանների առաջ քաշումն անընդունելի են։
Գլխավոր քարտուղարը տեղեկացվել է, որ Ադրբեջանը կողմ է սահմանազատման գործընթացն առանց որևէ նախապայմանի սկսելուն։