ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն է ի հայտ եկել:
Նման հայտարարությամբ հանդես է եկել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հանդիպմանը քննարկվել են՝ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը, ականային սպառնալիքը և այլն։
«Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և ես ու Հաքան Ֆիդանը լիովին համաձայն ենք դրա հետ։ Բանակցությունների ընթացքում ես տեղեկացրել եմ՝ ադրբեջանական կողմի տեսակետի և Հայաստանի հերթական մեկնաբանությունների մասին։ Մոտ ժամանակներում կներկայացվի Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում»,- ասել է նախարարը։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ հարևանների միջև պետք է վերականգնվի խաղաղությունը և նորմալ հարևանությունը. «Այս հարցում մենք նույն դիրքորոշումն ունենք Թուրքիայի հետ։ Մեր ակնկալիքն այն է, որ հայկական կողմը նույն ոգով քայլեր կձեռնարկի։ Այդ դեպքում դրական արդյունքները շատ իրական կլինեն»։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այսօրվա քննարկումները կծառայեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։