ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՇՏ ԲԱՑ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։
ԱԳ նախարարը հայտարարել է, որ ապրիլի 6-ի հանդիպումը հերթական հնարավորություն է.
«Ադրբեջանը միշտ բաց է բանակցությունների համար։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը հերթական հնարավորություն է։ Ադրբեջանական կողմն արդեն բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի Հայաստանը, որքանով են նրանք պատրաստ քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։