ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահի օգնականը մասնավորապես հանդիպել է պետքարտուղարի օգնականի տեղակալների՝ Ջոն Բասսի և Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի՝ մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։
Այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները, տարածաշրջանային, գլոբալ անվտանգության միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։