ԹՈՒՐՔԻԱՆ ԼՔՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ. ՅԱՇԱՐ ԳՅՈՒԼԵՐ

«Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը՝ այն փակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումից հետո»,- ասել է նա։
Ապրիլի 26-ին հաղորդվել էր, որ Ղարաբաղի Աղդամի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։
Կենտրոնի բացումը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։