ՅԱՇԱՐ ԳՅՈՒԼԵՐ. ՄԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ KAAN ԿՈՐԾԱՆԻՉԻ ՀԱՐՑՈՒՄ

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ տեղական արտադրության KAAN կործանիչի վերաբերյալ»:
Այս մասին A Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա ասել է, որ Թուրքիան այս հարցում համաձայնության կգա այլ երկրների, այդ թվում՝ Պակիստանի հետ:
«F-35-ը մեզ չտվեցին: Այսպիսով, նրանք մեզ դրդեցին կառուցել մեր սեփական ինքնաթիռը: Կարելի է ասել՝ որ նրանք նույնիսկ մեզ լավություն արեցին»։
Նախարարի խոսքով, բարեկամ և եղբայրական երկրներն աշխատում են KAAN-ի հետ կապված նախագծում գործընկերներ դառնալու ուղղությամբ:


Читайте также

Оставить комментарий