ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՂԴԱՄՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
Երեկ Կրեմլի խոսնակը պաշտոնապես հաստատեց, որ Ղարաբաղից հեռանում են 2020-ի պատերազմից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները։
Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնն Աղդամում տեղակայվել է 44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Կենտրոնի նպատակը «Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն էր»։