ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԱՐՀԱՆԵԼ ԵՆ ՌԴ 49 ՔԱՂԱՔԱՑՈՒ

Ռուս խաղաղապահները Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժամանել էին ԼՂ: Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:
«Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հերթական տարհանումն են իրականացրել նախկինում Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Միջոցառման արդյունքում դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա», -ասված է հաղորդագրությունում։


Читайте также

Оставить комментарий