ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԻ 2027-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին: Փաշինյանը, սակայն, չասաց՝ արդյոք դա այն ժամանակահատվածն է, երբ, ըստ իր հաշվարկների, փոխված կլինի Հայաստանի Սահմանադրությունը:«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- նշեց Փաշինյանը:
2025 թվականի օգոստոսի 8-ին Բաքուն ու Երևանը Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հայտարարում էին, որ երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

