ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը, ըստ այդ հրապարակումների, խոսել են նաև Սիրիայի և Իրաքի հետ կապված հարցերի մասին:
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Բլինքենը և Ֆիդանը շարունակել են քննարկումները Գազայի հակամարտության վերաբերյալ։ Պետքարտուղարն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու անհրաժեշտությունը, պաղեստինցի խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը և բոլոր կողմերի պատասխանատվությունը՝ գծելու առաջընթաց ուղի, որը կբերի կայուն անվտանգության։
Նրանք նաև քննարկել են ընդհանուր առաջնահերթությունները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, և պետքարտուղարն ընդգծել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերջնական քայլերի ավարտի կարևորությունը: