ԱՎՍՏՐԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
«Ավստրիան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հետաքրքրված է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ»։Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Էթիեն Բերխտոլդը Ավստրիայի ազգային օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
Դեսպանը նաև ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման կարևորությունը։ «Ես շատ եմ ուրախանում, երբ Ադրբեջանի քաղաքացիներից լսում եմ, թե որքան են նրանք ծանոթ մեր մշակույթին, որ արդեն այցելել են Ավստրիա կամ պլանավորում են այցելել ապագայում», - ասել է Բերխտոլդը։
Նրա խոսքով՝ AZAL-ի ուղիղ չվերթները դեպի Ավստրիա նպաստում են զբոսաշրջության և մշակութային փոխանակումների զարգացմանը։

