ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ․ ԿՈԲԱԽԻՁԵ
Վրաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մշտական երկխոսություն է ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում»,- հավելել է վարչապետը։

