ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵ. TRIPP-Ը ԷԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ՍՏԵՂԾԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2020 թվականից ի վեր աճել է յոթ անգամ, ինչի հետևանքով առաջացել է նոր ենթակառուցվածքների և երթուղիների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն։
«Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է, այնքան, որ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել դիվերսիֆիկացնելու երթուղիները։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար», - ասել է Վրաստանի վարչապետը։


Читайте также

Оставить комментарий