«ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ». ՆԱԽԿԻՆ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՒՄԲ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ
«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածների նոր խմբեր են վերադարձել Խոջավենդ քաղաք և շրջանի Գուզեյխըրման գյուղ, Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղ և Զանգիլանի շրջանի Ջահանգիրբեյլի գյուղ։Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Ներկայումս Խոջավենդ է վերադառնում 36 ընտանիք, Գուզեյխըրման գյուղ՝ 12 ընտանիք, Սոլթանլի՝ 17 ընտանիք և Ջահանգիրբեյլի՝ 18 ընտանիք։
Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակի արդյունքում նախկին ներքին տեղահանվածներին հնարավորություն է տրվել 30 տարի անց կամավոր, անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ հայրենիք։

