ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը, բացառությամբ արտակարգ դեպքերի։Մեկնաբանելով երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամի մասին խոսակցությունները՝ Էրդողանն ասել է, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի հետ և Բաքու է ուղարկել իր հետախուզության պետին և արտաքին գործերի նախարարին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում։
«Ես միշտ ասում եմ, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ ավելի հեռու են դասական դիվանագիտական շփումներից։ Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և մեր ապագայի արդյունքն է։ Չկան խոչընդոտներ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չի կարող հաղթահարել», - հայտարարել է Էրդողանը։

