ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ։ Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է պետության ղեկավարի Х սոցիալական ցանցի էջում։«Խորապես ցնցված եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ։ Խորը վշտով ցավակցում եմ վարչապետ Պեդրո Սանչեսին, զոհվածերի ընտանիքներին և Իսպանիայի ժողովրդին։ Մաղթում եմ բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում», - ասվում է գրառման մեջ:

