ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐԻՆ. ԽՈՐԱՊԵՍ ՎՇՏԱՑԱԾ ԵՄ ԱՄՈՒՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆ-24 ՈՒՂևՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԻՑ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Ան-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Խորապես վշտացած եմ Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրից։
Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին»։

