ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՎԱԴԵՖՈՒԼԸ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական հարցերը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքների, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի և ականային սպառնալիքի հետ կապված դժվարությունների մասին»։



Читайте также

Оставить комментарий