ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ 31-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ


    ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP31) 31-րդ նստաշրջանի երրորդ օրը Թուրքիայում մեկնարկում է առաջնորդների գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են գլոբալ կլիմայական քաղաքականության հիմնական հարցերը։

    TRT Haber-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին մասնակցելու են 102 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 300 նախարարներ և 196 երկրների բարձր մակարդակի պատվիրակություններ։
Առաջնորդների հանդիպումը տեղի կունենա «Անադոլու» դահլիճում։

    Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա է ժամանել նոյեմբերի 10-ին՝ COP31 առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։


Читайте также

Оставить комментарий