ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԶՐԿԵՆ ՀԱՊԿ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում կայացնել Հայաստանին զրկելու կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։Հայաստանը երկու տարուց ավելի է, ինչ չի վճարել իր անդամավճարները, ուստի լիովին հնարավոր է, որ հարցը վերանայվի և որոշում կայացվի ժամանակավորապես կասեցնել նրա անդամակցությունը, կամ, ավելի ճշգրիտ, զրկել քվեարկության իրավունքից, մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, դրա որոշակի հոդվածով։ Այնպես որ, դա հնարավոր արդյունք է, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։

