ՄԵՆՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՍՏԱՆԱ, ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՆԱ՞ՆՔ․ ՓԱՇԻՆՅԱՆ
Երբ Ադրբեջան կամ Թուրքիա անունը հնչում է Հայաստանում սկսում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի, այսինքն մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք։ Ընդդիմությունը գալիս ասում է Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, այո Ադրբեջան, Թուրքիա, որովհետև մինչև ՀՀ-ն իր հարևանների հետ չունենա նորմալ հարաբերություններ, լինելու է ֆորպոստ, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։Նա նշել է, որ բոլոր գործընթացներում Հայաստանը գնում է իր շահերի հետևից, և խաղաղության գործընթացից օգուտ պետք է ստանա ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը, հարևան մյուս երկրները և տարածաշրջանը։

