ԱԴՐԲԵՋԱՆԸ 14 ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ» ԵՎ ԱՐԳԵԼԵԼ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՐԿԻՐ
Վերջերս Իրանի քաղաքացիներն ու լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախ են անհիմն, կոշտ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցնում ադրբեջանական պետության, ժողովրդի և ղեկավարության հասցեին, ինչպես նաև անօրինական կոչեր անում: Հոգևորականները, խորհրդարանի անդամները, փորձագետները և տարբեր մակարդակների լրագրողները հարցեր են բարձրացրել Ադրբեջանի ինքնիշխանության և անվտանգության, կառավարման համակարգի, պետության և կրոնի միջև հարաբերությունների վերաբերյալ: Նրանք նաև խրախուսել են կրոնական արմատականությունը, փորձել են հրահրել կրոնի վրա հիմնված ատելություն և թշնամանք, և կոչ են արել բռնի կերպով փոխել իշխանությունը:Հետևաբար, Իրանի 14 քաղաքացիներ, որոնք կոչեր են արել Ադրբեջանի դեմ և թշնամանք են հրահրել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, հայտարարվել են «անցանկալի անձ»: Նրանց արգելվել է մուտք գործել երկիր:

