ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ՄԱԿ-ՈՒՄ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն հաջորդ քառորդ դարում. խոստման կատարումը՝ իրականացման միջոցով» թեմայով բաց քննարկումների ժամանակ Ադրբեջանը հայտարարություն է տարածել Առաջին Գարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների վերաբերյալ։ Հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության խորհրդական Նահիդա Բաղիրովան։ «Երկարատև հակամարտությունն ավարտվել է, սակայն չնայած տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված առաջընթացին, նախկին զինված հակամարտության ընթացքում անհետ կորած հազարավոր ադրբեջանցիների ճակատագիրը մնում է որպես հրատապ մարդասիրական հարց։Ադրբեջանը շարունակում է արագ տեմպերով վերականգնել ազատագրված տարածքները։ Սակայն, ականային մշտական սպառնալիքը շարունակում է խոչընդոտել այս ջանքերին: 2020 թվականի նոյեմբերից ի վեր ականների միջադեպերի զոհ է դարձել 443 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և այս թիվը շարունակում է աճել։ Չնայած բոլոր դժվարություններին, կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, մոտ 96 հազար մարդ արդեն վերադարձել է և ներկայումս ապրում և աշխատում է վերականգնվող քաղաքներում, ավաններում և գյուղերում»:

