ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այս մասին Դուբլինում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, մասնավորապես էլեկտրասարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Հանդիպմանն Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

