ԿՈԲԱԽԻՁԵ. ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՇԱՀԱԳՈՐԾԻ ՀԱՄԱՏԵՂ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջությամբ կգործարկվի արդեն մայիսի վերջին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։«Մենք ադրբեջանական կողմի հետ վերջապես համաձայնեցրել ենք այս երկաթուղուն վերաբերող բոլոր դետալները: Որոշում է կայացվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման նպատակով համատեղ վրաց-ադրբեջանական ձեռնարկություն ստեղծել», - ասել է Կոբախիձեն։
Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Դրա պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2017-ին։ Բեռնափոխադրումների տարեկան ծավալները գերազանցում են 1 միլիոն տոննան։ Ակնկալվում է, որ լիարժեք գործարկումից հետո երկաթուղու ծանրաբեռնվածությունը կհնգապատկվի։

