ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային, քննարկել առևտրի, պաշտպանության և էներգետիկայի հարցեր։
Անկարան կրկին բարձրացրել է ԵՄ անդամակցության և Մաքսային միության վերականգնման հարցը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե տարածաշրջանային վերջին իրադարձությունները հստակ ընդգծում են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։


Читайте также

Оставить комментарий