ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՆ, ԱՊԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԽՈՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական ոլորտում կան բազմաթիվ շրջանակներ, որոնք ատելություն են տածում ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ, և եթե նրանք իշխանության գան, հայ ժողովուրդը կհայտնվի խորը դժվարությունների մեջ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ազատագրեցինք մեր հողերը օկուպանտներից՝ արյուն թափելով։ Աստված թող խաղաղությամբ հանգչի բոլոր նահատակների հոգիներին։ Մեր բոլոր զինծառայողները, մեր հերոս մարտիկներն արժանի են բարձրագույն գովասանքի։ Մենք ցուցադրեցինք կամքի ուժ, պրոֆեսիոնալիզմ, բարձր բարոյական նկարագր և արժանապատվություն՝ թե՛ մարտադաշտում, թե՛ քաղաքական առումով։ Ահա թե ինչու Ադրբեջանի նկատմամբ հարգանքն այսօր, հավանաբար, տասնապատիկ աճել է նախորդ ժամանակահատվածի համեմատ», - ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий