ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎՆ ԱՍԱՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎՐԱ․ՌՈԲԵՐՏ ՖԻՑՈ
Մայիսի 9-ին՝ Ռուսաստանից վերադառնալիս, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կառավարական ինքնաթիռից հրապարակված տեսանյութում պատմել է այս ամիս Մոսկվա, Երևան և Բավարիա կատարած իր ուղևորությունների արդյունքների մասին։«Երևանում ես ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի՝ այս անգամ Ադրբեջանից, որի նախագահը կտրուկ քննադատեց Եվրախորհրդարանին երկրի դեմ ընդունված տարբեր հայտարարությունների և բանաձևերի համար»,-ասաց Ֆիցոն։
Նրա խոսքով՝ «նախագահ Ալիևն ասաց ճշմարտությունը, երբ հայտարարեց, որ Եվրախորհրդարանը նախևառաջ պետք է կենտրոնանա եվրոպական հարցերի վրա, և մենք դրանցից ավելի քան բավարար ունենք, այլ ոչ թե տարածի ստեր և միջամտի ուրիշների գործերին»։

