ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ԵԹԵ ՊՈՒՏԻՆԸ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ, ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Մոսկվային թվում է՝մինչև հիմա մենք կախված ենք իրենցից: Իրենք մեզ անկախ չեն տեսել երբեք: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Պետք է մի բան հասկանանք՝ մենք անկախ պետություն ենք և մենք ենք որոշում մեր երկրի ճակատագիրը: Հեղափոխությունից հետո, անկախությունից հետո նրանք են տիրապետել մեր քաղաքականությանը, հիմա տեսնում են, որ մենք ուզում ենք դառնալ անկախ պետություն: Թող իրենք իրենց երկրի մասին մտածեն»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ փաստորեն Հռոմի ստատուտի վավերացմամբ եթե ՌԴ նախագահը այցելի ՀՀ, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան, Մելքոնյանը պատասխանեց. «Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները»:
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ չի գա Հայաստան, պատգամավորը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ չգա: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»,- ասաց նա: