ՍԱԹԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ՏԵՂԱՓՈԽԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ընդ որում՝ Ասատրյանի խոսքով, Խանումյանը հետաքրքրվել է, թե ով որտեղ է ուզում Ղարաբաղում ապրի:
«Հայկ Խանումյանից հարցնում ենք՝ ինչքանո՞վ եք երաշխավորում, որ գնանք Ղարաբաղի մեկ այլ բնակավայրում ապրենք, երրորդ անգամ մեզ տեղից-տեղ չեք անի: Ասաց՝ պատկերացրեք, որ երաշխիք չկա, շատ հնարավոր է, որ մի երկու տարի ապրեք, մի օր էլ այնտեղից դուրս գաք: Մենք ասացինք, դե որ այդպես է, էլ Ղարաբաղում չենք ուզում ապրել, օգնեք Հայաստան տեղափոխվենք, բայց իրենք պնդում են՝ միայն Ղարաբաղ: Է, մենք էլ չենք ուզում Ղարաբաղ, վախենում ենք»,- պատմել է Սաթիկ Ասատրյանը: