Ադրբեջանի նախաքահ Իլհամ Ալիևի ելույթը Բաքվում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կենտրոնական շտաբի նորակարույց շենքի բացման արարողությանը:

irevanaz.com«Այսօր շատ նշանակալի օր է: Շահագործման է հանձնվում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կենտրոնական շտաբի նոր շենքը: Այդ շենքում կտեղավորվի նաև Շուշայի գործադիր իշխանությունը:

Մեր հողերի ազատումից հետո, Լեռնային Ղարաբաղում Ձեր համար կկառուցվեն նոր, գեղեցիկ շենքեր: Ես չեմ կասկածում և բացարձակապես համոզված եմ նրանում, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, այս անարդարությանը վերջ կտրվի:

Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի պատմական տարածքը: Ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի այդ մասին: Այսօր մենք կարող ենք լրիվ վստահությամբ ասել, որ Ադրբեջանն արդեն կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի ու հայկական լոբբիի կեղծ պրոպագանդային:

Բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք կասկածի տակ չի դրվել:

Այսօր առաջարկվող՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Այսօր համանախագահ երկրները , հնարավոր է, ավելի բացահայտ են արտահայտում իրենց մտքերը:

Ընդգծվում է հետևյալ կարևոր պահը. հարցը պետք է լուծվի հելսինկյան սկզբունքների հինան վրա: Ինչու՞մ են կայանում այդ հելսինկյան սկզբունքները: Այստեղ գլխավոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականությունն է: Կա նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն այդ սկզբունքը չպետք է վնաս հասցնի երկրների տարածքային ամբողջականությանը, հակասի նրան: Ինքնավարության ու ժողովուրդների ինքնորոշման հնարավորությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբոջականությունը: Այսպիսին է հելսինկյան սկզբունքների էությունը»:

Համանախագահ երկրները առաջ են քաշել այդ հիմքի վրա մշակված առաջարկություն և Ադրբեջանը՝ որոշ բացառությամբ, ընդունում է դրանք: Ինչու՞մ են կայանում դրանք: Ես ուզում եմ մեկ անգամ ևս տեղեկացնել այդ մասին: Առաջին հերթին օկուպացիոն ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր օկուպացված տարածքներից: Հինգ շրջանները ազատվում են անմիջապես, իսկ երկուսը՝ Քելբեջարի ու Լաչինի շրջանները՝ որոշ ժամանակ անց: Առաջարկություններում նախատեսված է հնգամյա ժամանակահատված:

Դրա պատճառը նրանում է, որ Քելբեջարի ու Լաչինի շրջանները տեղավորված են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև և որոշ առումով պետք է ընդունվեն՝ անվտանգության ավելի մասշտաբային միջոցառումներ՝ ադրբեջանական բնակչությանը այդ շրջանները վերադարձնելու համար: Սակայն բոլոր տարածքները, բոլոր շրջանները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև գործում է ճանապարհ, այսինքն միջանցք և Ադրբեջանը համաձայնվել է այդ առաջարկությունների հետ ևս: Քանզի դա կարևոր հարց է հակամարտության կարգավորման համար:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև գոյություն ունեցող ճանապարհը պետք է գործի այնպես, ինչպես այն գործել է նախկինում և ես կարծում եմ, որ այդ առաջարկությունը կարող է ընդունվել, պետք է ներկայացվեն անվտանգության երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանում պետք է տեղավորվեն ուժեր, և ես կարծում եմ, որ այդ հարցում էլ մեզ համար ոչ մի վտանգ չկա, քանզի պետք է ապահովվի Ադրբեջանի քաղաքացիների անվտանգությունը, որոնք վերադառնում են տվյալ պահին օկուպացված հողերը: Խաղաղապահ կազմը կկկատարի այդ պարտականությունը այնքան ժամանակ, մինչև որ բոլոր կողմերը իրենց վրա կվերցնեն անվտանգության ապահովման միջոցառումները:

Քննարկվում է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցը, այդ կարգավիճակը չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Մեկ անգամ ևս ուզում եմ ասել. Ադրբեջանը որոշ բացառությամբ, ընդունել է այդ հիմնական սկզբունքները և մենք սպասում ենք նման մոտեցում Հայաստանի կողմից: Սակայն մեզ հասած տեղեկությունը այնքան էլ դրական չէ:

Ես հուսով եմ, որ համանախագահ երկրները, Հայաստանին լուրջ ազդանշաններ ուղարկելով, կհասնեն նրան, որպեսզի Հայաստանը նույնպես դրականորեն պատասխանի համանախագահների՝ դեկտեմբերին ներկայացրած պաշտոնական առաջարկությանը և այդպիսով մենք կկատարենք մի առաջընթաց քայլ ևս: Եթե հակադիր կողմը՝ Հայաստանը դրականորեն չարձագանքի այդ առաջարկությանը, ապա այդ ժամանակ բանակցությունների՝ տվյալ ձևաչափով շարունակելը անիմաստ է: Եթե բանակցությունների տվյալ ձևաչափով շարունակելը հնարավոր չլինի, ապա այդ ժամանակ չարժե ընդհանրապես խոսել խաղաղ գործընթացի մասին:

Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմական տարածքները: Մենք երբեք չենք հրաժարվի մեր արդար գործից: Մենք Հայաստանից ձեռք չենք քաշի այնքան ժամանակ, մինչև որ չվերադարձնենք մեր հողերը և չվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք չենք համակերպվի ներկայիս իրավիճակի հետ:

Այսօրվա Ադրբեջանը՝ արդեն 20 տարի առաջվա Ադրբեջանը չէ: Այսօր Ադրբեջանը հզոր, անկախ երկիր է, որը բարձրացնում է իր ճշմարտության ձայնը՝ բոլոր համաժողովներում, չի վախենում ոչ ոքից, ունի հզոր բանակ: Այսօր մեր բանակը ընդունակ է լուծել ցանկացած հարց: Ես չեմ կասկածում դրանում: Բացարձակապես համոզված եմ դրանում:

Մենք ոչ ոքից չենք ամաչում: Մենք ոչինչ չենք խնդրում որևէ մեկից, ընդհակառակը՝ մեզնից են խնդրում:

Իսկ մենք, անհրաժեշտության դեպքում՝ հնարավորության սահմաններում օգնություն ենք ցույց տալիս:

Մենք պետք է պաշտպանենք մեր մշակույթը: Ես չեմ կասկածում նրանում, որ մենք կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, Շուշա:

Ես լավ եմ հիշում այն օրերը: Մենք ձյան տակ կանգնած էինք Ջըդըր դուզում՝ Վագիֆի դամբարանի առջև: Այդ անմոռանալի տպավորությունները ապրում է իմ սրտում, այնպես էլ մեր սրտերում, դրանք ապրում են Ադրբեջանի ամեն մի քաղաքացու սրտում: Մենք չենք հանգստանա, մինչև որ չվերադառնանք այնտեղ: Մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր ջանքերը և անենք ամեն հնարավոր բան, որպեսզի շուտափույտ վերադառնանք այնտեղ: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, մենք կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, նորից կկառուցենք այդ տարածաշրջանը, կվերականգնենք բոլոր ավերված շենքերը, մզկիթները, դպրոցները, տները»:



Читайте также

Оставить комментарий