Իլհամ Ալիև. «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Շուշայի և Խանքենդիի վրա»
Իլհամ Ալիևը Գերանբոյի շրջան այցի շրջանակներում մասնակցել է՝ հարկադիր վերաբնակեների 688 ընտանիքների համար նոր բնակելի զանգվածի շահագործման հանձնման արարողությանը։
նախագահ Իլհան Ալիևն այցելել է Խոջալուի շրջանից հարկադիր վերաբնակեցված Սադագատ Աղայարովայի բնակարանը։ Շնորհավորելով Ս. Աղայարովայի ընտանիքի անդամներին նախագահը հայտարարել է.
«Դուք գիտեք, որ ադրբեջանական պետությունը շատ բան է անում հարկադիր վերաբնակների կյանքի պայմանների բարելավման համար։ Ամեն տարի շենքեր են կառուցվում, անհատական տներ։ Այդ քաղաքականությունը կշարունակվի։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք դեռ ապրում են դժվար պայմաններում՝ բնակեցվեն լավ տներում։ Խոջալուի ցեղասպանությունը հանդիսանում է ХХ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը։ Ցավոք, այդ հանցագործության մեղավորները դեռևս չեն կանգնել արդարադատության առաջ, բայց այդ օրը կգա։ Ես չեմ կասկածում և համոզված եմ, որ դուք կվերադառնաք Խոջալու»:
Այնուհետև պետության ղեկավարը հանդիպել է ավանի բնակիչների հետ։
«Վերջին 7 տարիների ընթացքում փախստականների և հարկադիր վերաբնակների սոցիալական հարցերի լուծման համար 1 միլլիարդ 800 միլիոն մանաթ է ծախսվել։ 90 հազար մարդ նոր բնակարան է տեղափոխվել։ Վերացվել են բոլոր վրանային ավանները։ Ադրբեջանական պետությունը հետագայում ևս կկատարի ամեն հնարավոր բան, որպեսզի օկուպացիայից տուժած մարդկանց համար լավ պայմաններ ստեղծեն։ Բայց ես միշտ ասել եմ, որ սրանք ժամանակավոր ապրելավայրեր են։ Մեր հողերի ազատումից հետո՝ մենք այնտեղ ավելի գեղեցիկ շենքեր կկառուցենք։ Մենք կվերականգնենք բոլոր քաղաքները և մեր քաղաքացիներին կվերադարձնենք հարազատ վայրեր։ Ես հավատում ու չեմ կասկածում, որ այդ օրը կգա: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։
Հայկական օկուպացիոն ուժերը զավթել են մեր հողերը և չեն ուզում վերջ տալ օկուպացիային։ Չնայած բանակցություններն անցկացվում են, դրանք առայժմ անարդյունք են։ Մենք մեր կողմից ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց դրա հետ միասին՝ մենք չենք բացառում նաև մնացած բոլոր տարբերակները։ Ադրբեջանը հզորացել է, վերջին տարիների ընթացքում ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ներուժի ամրապնդման տեսակետից՝ նա մեծ և փառապանծ ուղի է անցել։ Այսօր մենք հզոր բանակ ունենք, որը ի վիճակի է՝ ցանկացած պահին ռազմական ճանապարհով ազատել մեր հարազատ հողերը օկուպանտներից։ Այս գործոնը դրական դեր է խաղում բանակցային գործընթացում։ Բայց Հայաստանի ապակառուցողական քաղաքականությունը, նրա ապակառուցողական դիրքորոշումը և բանակցությունների տարբեր ճանապարհներով երկարաձգման տակտիկան՝ առայժմ թույլ չեն տալիս լուծել հարցը։
Սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն անպայման կիրականանա, մեր դիրքորոշումը բոլոր միջազգային կազմակերպություններում առավելություն ունի, միջազգային իրավունքի նորմերը մեր կողմն են։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները, մենք հետագայում նույնպես կշարունկենք մեր տարածքային ամբողջականության շուտափույթ վերվկանգնման ձգտումները։
Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը։ Նշելով այդ մասին՝ ես ի նկատի ունեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նախկին վարչական սահմաններին հարակից շրջանները։ Ոչ։ Լեռնային Ղարաբաղը՝ դա ադրբեջանական հող է։ Այնտեղ պետք է ապաահովվի Ադրբեջանի ինքնիշխանությունը։
Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Շուշայի, Խանքենդիի վրա։ Ահա մեր նպատակը։ Հենց դրա համար են բանակցությունները այդքան ժամանակ խլում։ Մենք չենք կարող համաձայնվել կիսատ, կամ էլ մեզ ամբողջությամբ ձեռնտու չլինող տարբերակների հետ, որպեսզի մեզ վերադարձնեն մի քանի շրջաններ, իսկ մնացած շրջանների ճակատագիրը անորոշ մնա։ Մենք երբեք չենք գնա դրան։ Գործարքի մասին այստեղ խոսք չի կարող լինել։ Դա մեր հողն է, պատմական հողը, հինավուրց հողը»: