Իլհամ Ալիեւ. «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման տեղի ունենա»

irevanaz.com«Հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը մեզ համար ամենագլխավոր խնդիրն է, ամենամեծ հիմնահարցը: Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով:

Իր կողմից Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցը լուծվի մոտ ժամանակներս: Որպեսզի վերականգնվի մեր երկրի` միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը:

Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման տեղի ունենա: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք համաձայնություն չի տա բուն մեր հողի վրա` Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ պետության ստեղծմանը:

Բոլորս լավ գիտենք, որ ներկայիս Հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Իրեւանի խանությունը, Զանգեզուրի մահալը, այլ տարածաշրջաններ մեր պատմական հողերն են:
Ղարաբաղյան խնդրի լուծման միակ տարբերակը Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումն է:

Մեր դրոշը պետք է ծածանվի եւ ծածանվելու է այսօր օկուպացման տակ գտնվող հողերի վրա: Մեր ազգային դրոշը պետք է ծածանվի եւ ծածանվելու է Շուշայի, Խանքենդիի վրա: Մենք բոլորս պետք է մոտեցնենք այդ օրը, մենք բոլորս կհասնենք այդ օրվան: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:



Читайте также

Оставить комментарий