Իլհամ Ալիև. «Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ժամանակը գալու դեպքում՝ Ադրբեջանի հզոր բանակը պետք է ասի ու կասի իր խոսքը»
«Ցավոք սրտի 2010 թ. հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չկարողացանք առաջընթացի հասնել:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախարարների խորհրդի նիստում:
Պետության ղեկավարը նշել է.
«Դա միայն մեկ պատճառ ունի, որը կայանում է նրանում, որ հայկական կողմը, կարելի է ասել՝ ձգտում է խափանել բանակցությունները: Ձգտում է կրկին վերադառնալ ավելի վաղ՝ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցված հարցերին, ձգտում է երկարաձգել ժամանակը:
Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ուզում ազատել զավթած տարածքները, ձգտում է որքան հնարավոր է՝ երկար ժամանակ օկուպացման տակ պահել այդ հողերը: Եվ այդպիսով, օգտագործելով դա, Ադրբեջանից կորզել՝ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված՝ իրենց ձեռնտու պայմաններ: Իսկ դա հնարավոր չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի պատմական հողը և միջազգային հանրության կողմից ճանաչվել է՝ որպես Ադրբեջանի տարածք»: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է ողջ միջազգային հանրության կողմից, ճանաչվում է ՄԱԿ-ի կոմից, բոլոր միջազգային կազմակերպությունները հարգանքով են վերաբերվում մեր երկրի տարածքային ամբողջականությանը:
Ադրբեջանական պետությունը երբեք թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանի պատմական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծվի: Այսինքն դա չի հանդիսանում ու երբեք չի կարող բանակցությունների թեմա հանդիսանալ: Հարցի լուծման համար, Հայաստանը պետք է իր օկուպացիոն ուժերը դուրս բերի զավթած տարածքներից: Դրանից հետո հնարավոր է՝ խաղաղություն հաստատվի:
Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի վայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է ապրեն ինքնավաության պայմաններում: Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում՝ այնտեղ նույնպես աշխատանքները պետք է կազմակերպվեն ժողովրդավարական սկզբունքներով: Այդ շրջանակներից՝ ինչ որ մի այլ ուղղությամբ դուրս հարցի լուծումը հնարավոր չէ:
Մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի 2011 թ. ավելի ամրապնդել մեր դիրքերը: Կարող եմ ասել, որ 2010 թ. միջազգային կազմակերպություններում՝ տվյալ հարցի հետ կապված շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Եվրախորհրդարանը՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ արդարացի բանաձև ընդունեց: Տվյալ հարցը քննարկվում է նաև մյուս միջազգային կազմակերպություններում և աջակցվում է մեր դիրքորոշումը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ տվյալ հարցի վերաբերյալ ընդունվել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարող շատ արժեքավոր, արդարացի բանաձև: Եվրահանձնաժողովի նախագահ պարոն Բարրոզոի հետ համատեղ մամուլի ասուլիսում արտահայտվել է Եվրահանձնաժողովի ու Եվրամիության դիրքորոշումը՝ տվյալ հարցի վերաբերյալ: Եվ դա կայանում է նրանում, որ Եվրամիությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այսպիսին են հարցի կարգավորման միջազգային շրջանակները և այն կարող է լուծվել այդ շրջանակներում: Ոչ մի այլ տարբերակ չի կարող քննարկման թեմա դառնալ: Կարծում եմ, որ բանակցությունների գործընթացում Ադրբեջանը ցուցադրում է կառուցողական դիրքորոշում: Մենք ձգտում ենք հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Այստեղ հիմնական դեր են խաղում միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անվերապահորեն գտնի իր լուծումը:
Մյուս կողմից, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, բանակցությունների անցկացման ընթացքում մենք միևնույն ժամանակ մեծ ուշադրություն ենք հատկացնում բանակի շինարարությանը, հզորացնում ենք մեր բանակը: Մենք այդ բնագավառում կարողացանք մեծ հաջողությունների հասնել: Թշնամին ևս տեղյակ է այդ մասին և դողում է վախից: Դրա վառ ապացույցն է՝ նրանց վերջին ամիսներին՝ հիստերիկ, ջղային ու վախով տոգորված ելույթները: Նրանք նույնպես գիտեն, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է՝ ցանկացած պահին ջախջախիչ հարված հասցնել: Եվ դրա արդյունքում իրավիճակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանում էլ բոլորովին այլ ուղղությամբ կարող է զարգանալ: Մենք փաստորեն ուզում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:
Մենք մեզ շատ վստահ ենք զգում: Վերջին տարիներին աճում են բանակին հատկացվող միջոցները, ձեռք են բերվում նոր՝ ժամանակակից զենքեր. տեխնիկա, ինքնաթիռներ, հրետանի, հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգեր, զրահամեքենաներ: Այդ բոլորը թվարկելու համար երևի մի քանի ժամ կպահանջվի: Ադրբեջանում արտադրվող մոտ 500 տեսակի ռազմական արտադրանքը ծառայում է մեր բանակին, միևնույն ժամանակ մենք արդեն դրանք արտաքին շուկաներ ենք մատակարարում, մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսներին: 20011 թ. այդ ոլորտում նույնպես շատ կարևոր իրադարձություններ տեղի կունենան, Ադրբեջանը կսկսի ամենաժամանակակկից սարքավորումների, տեխնիկայի ու զինամլթերքի արտադրությունը:
2011թ. ռազմական ծախսերը, պաշտպանական ծախսերը կգերազանցեն 3 միլիարդ դոլարը: Այդ միջոցների մեծ մասը կրկին կծախսվի զենքի, զինամթերքի ու ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, մենք այսուհետև ևս կշարունակենք այդ գործընթացը: Վստահ եմ, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակը գալու դեպքում՝ Ադրբեջանի հզոր բանակը պետք է ասի ու կասի իր խոսքը»: