Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու ճանապարհ կա»

irevanaz.com«2011 թ. արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունեցել շատ հիշարժան ու պատմական իրադարձություններ։ Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ։ Դա մեր քաղաքական  մեծ  հաղթանակն է»։ Այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը 2011 թ. սոցիալ տնտեսական զարգացման արդյունքներին ու 2012 թ. առաջիկա խնդիրներին նվիրված Նախարարների խորհրդի նիստում։

«Այդ հաղթանակը  համընկել է մեր անկախության 20-րդ տարեդարձի հոբելյանին, որը նույնպես կրում է խորհրդանշանական  բնույթ։ 20 տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն կարողացավ արժանի տեղ գրավել աշխարհի քարտեզի վրա, այլև  կարողացավ նվաճել համաշխարհային հանրության բացարձակ մեծամասնության համակրանքը, հարգանքն ու վստահությունը։ Այլապես երբեք 155 երկրները չէին պաշտպանի Ադրբեջանի թեկնածությունը։ Նվաճել 155 երկրների վստահությունը՝ դա շատ դժվար և միևնույն ժամանակ պատասխանատու գործ է։ Դրան նպաստել է Ադրբեջանի հաջող քաղաքականությունը, մեր անկախ քաղաքականությունը, սկզբունքային դիրքորոշումը, հուսալի գործընկերոջ  կարգավիճակում իրեն դրսևորելու հնարավորությունները։

Ցավոք, 2011 թ. հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ոչ մի արդյունք չի գրանցվել։ Դրա միակ ու գլխավոր պատճառը՝ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է, բանակցությունների ժամանակ նրա ոչ անկեղծ վարվելակերպը։ Փաստորեն հայկական կողմը շատ է ձգտել խափանել, կամ էլ «սառեցնել» բանակցությունները։Անշուշտ բանակցությունները պահանջում են երկու կողմերի մասնակցություըն։ Եթե մի կողմը ձգտում է այս կամ այն ձևով շեղվել բանակցություններից, ապա մյուս կողմի հնարավորությունները սահմանափակվում են։ Սակայն կարող եմ ասել, որ 2011 թ. բանակցությունների գործընթացում միջազգային ուժերի նկատմամբ տվյալ հարցի կապակցությամբ եղել են նաև դրական փաստեր։ Մենք չենք կարող դա ժխտել։ Կարող եմ ասել, որ դրանցից ամենակարևորը կայանում է նրանում, որ երեք համանախագահ երկները հայտարարել են ստատուս քվոյի անընդունելիության մասին։ Դա առաջին նման հայտարարությունն է, այսինքն նախորդ տարիներին նման հայտարարություններ չեն արվել։ Դա արդարացի հայտարարություն է։ Անշուշտ, ստատուս քվոն պետք է փոխվի, և դա հուսադրող հայտարարություն է։ Եթե այդ հայտարարությունից հետո համանախագահ երկրները ունենան  կոնկրետ առաջարկություններ, քայլեր, գործողություններ, ապա հակամարտությունը շուտ ժամանակում կարող է կարգավորվել։ Եթե դա ուղղակի կմնա որպես հայտարարություն, ապա բանակցությունների հեռանկարները հուսադրող չեն լինի։

Կա այդ հակամարտության կարգավորման երկու ճանապարհ՝ բանակցությունների ուղին և ռազմական ուղին։ Այդ հակամարտությունը՝ դա «սառեցված» հակամարտություն չէ և չի կարող այդպիսին լինել։ Եթե որոևէ մեկը մտածում է, որ բանակցությունների ժամանակ հիմնական հարցը՝ դա պատերազմի կանխումն է, ապա ես դրա հետ համաձայն չեմ։

Մենք նույնպես պատերազմ չենք ուզում։ Ո՞վ է ուզում պատերազմ։ Ավելի ևս՝ նման մեծ հաջողություններին հասնող ադրբեջանական պետությունը։ Բայց դա չի նշանակում, որ բանակցությունների գործընթացը կմնա  մի կողմում  և բոլոր ջանքերը կուղղվեն նրան, որպեսզի պատերազմ չսկսվի։Դա չի լինի։ Ի՞նչու եմ ես խոսում այդ մասին։ Որովհետև 2011 թ. հատկապես տարվա երկրորդ կեսին մենք համանախագահների կողմից մեծիմաամբ  տեսել ենք վստահության միջոցների ամրապնդման, հրադադարի ռեժիմի չխախտման միջոցների ուժեղացմանը ուղղված գործողություններ ու նախաձեռնություններ, քան թե բանակցությունների էության նկատմամբ ուշադրություն։ Մենք նույնպես չենք ուզում, որ պատերազմ լինի։ Բայց դա ունի իր ուղին։ Եվ այդ ուղին բոլորին հայտնի է։ Մենք նախկինում ևս հայտարարել ենք, որ սկզբունքորեն համաձարն ենք 2009 թ.  ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների նիստում երկու կողմերին ներկայացված պահանջների հետ։ Այդ սկզբունքները մենք չենք առաջարկել՝ այլ համանախագահները։ Եթե այդ սկզբունքները դեռ ուժի մեջ են, ապա այդ ժամանակ այդ հականարտությունը կարող է կարգավորվել։ Ես հասարակությանը բավարար ձևով տեղեկացրել եմ այդ սկզբունքների մասին։ Ուղղակի մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել հիմնական պահերը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դրվում, Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են բլոր օկուպացված հողերը և ապագայում անորորշ ժամանակում և անորոշ ձևով կառաջարկվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին առաջարկություններ։ Հիմնական հարցը կայանում է նրանում, որ առանց ադրբեջանական պետության համաձայնության՝  Լեռնային Ղարաբաղին չի կարող ներկայացվել ոչ մի կարգավիճակ։ Եվ դա բնական է, ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը երբեք չեն կարող տալ ու չեն տա համաձայնություն՝ Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակին։ Սկզբունքները կայանում են սրանում։ Մենք պատրաստ են բանակցությունները շարունակել այս սկզբունքների հիման վրա, և եթե հակառակ կողմը նույնպես նախաձեռնի նմանատիպ քայլեր, ապա հարցը կարող է լուծվել կարճ ժամանակում։

Դրա հետ մեկտեղ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մենք ավելացնում ենք  և կավելացնենք մեր ռազմական հզորությունը։ Ես լավ եմ հիշում այդ թվերը 2010 թ.  համար, հիշում եմ և մյուս թվերը։ Սակայն այդ թվերը հիշողությանս մեջ պահում եմ հատուկ ճշտությամբ՝ 2011 թ.  ռազմական հարցերի վրա ծախսվել է 3 մլրդ 413 մլն դոլար, իսկ 2012 թ.  կծախսվի 3 մլրդ 474 մլն։ Այսինքն մոտավորապես միանման թվեր։ Տեսեք, երկու տարվա ընթացքում ինչպիսի մեծ միջոցներ ենք մենք ծախսում բանակի կառուցման համար։ Եթե այդ միջոցներին ավելացնել նախորդ ժամանակահատվածում ծախսած միջոցները, ապա և մենք և բոլորը կտեսնեն, որ այսօր ադրբեջանական բանակը մեծ հնարավորություններին է տիրապետում։ Մենք տիրապետում ենք տարածաշրջանում ամենաուժեղ բանակին, նյութա-տեխնիկական մատակարարումը գտնվում է բարձր մակարդակի վրա, ձեռք է բերվում ամենաժամանակակից սպառազինություն, տեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հռթիռներ, հրետանային համակարգեր՝ դժվար է բոլորը թվարկել։ Ինչպես նաև ընդլայնվում է մեզ հետ ռազմական բնագավառում համագործակցող երկրների աշխարհագրությունը։ Միևնույն ժամանակ աճում է Ադրբեջանում արտադրվող ռազմական արտադրանքի ապրանքատեսակը ու քանակը։ Մենք արտադրում ենք մոտ 600 տեսակի ռազմական արտադրանք։ Այսինք այսօր ադրբեջանական բանակը՝ դա մեծ ուժ է, և մենք հարկ եղած ժամանակ  կարող ենք օգտագործել և օգտագործում ենք այդ ուժը։

Հակառակ կողմը նույնպես գիտի այդ մասին։ Դրա համար էլ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հակառակ կողմը՝ Հայաստանը մեծ տագնապի ու իարարանցման վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ։ Մենք այդ տեղեկությունները ստանում ենք տարբեր աղբյուրներից, և նրանց մոտ ոչ մի հնարավորություն չկա հակազդել մեր հնարավորություններին։ Այնպես,  ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընտրությունների ժամանակ նրանք փախան  մարտի դաշտից։ Ձեզ հայտնի է, որ իր ժամանակին, այսինքն նախորդ ժամանակահատվածում Հայաստանը նույնպես թեկնածու է եղել այնտեղ։ Այնուհետև նրանք լուռ  մի կողմ  են քաշվել, որովհետև գիտեին, որ չեն կարող պայքարել Ադրբեջանի հետ։ Ճիշտ այդպես էլ մենք բազմիցս անգամ տեսել ենք, թե ինչպես են նրանք փախել իրական ռազմի դաշտից։ Թող նրանք բարի կամքով թողնեն հողերը, որոնք դրանք նրանց չեն պատկանում, և այդպիսով կարող է խաղաղություն հաստատվել։

Մեր ռազմական ներուժն էլ ավելի պետք է աճի։ Մենքայժմ  ռազմական ծախսերը պահում ենք բարձր մակարդակի վրա։ Համեմատության համար կարող եմ ասել, որ Հայաստանի ընդհանուր ծախսերը կազմում են 2 մլրդ դոլար։ Իսկ մեր ռազմական ծախսերը գրեթե երկու անգամ ավել են։ Այսինքն դա արդեն իրականություն է։ Տարիների ընթացքում այդ ճեխքվածքը էլ ավելի կմեծանա, Ադրբեջանի ռազմական հզորությունը կաճի։ Ներկա ժամանակ ստորագրված պայմանագրերի իրագործման արդյունքում՝ ես այժմ ես չեմ ուզում խոսել այդ մասին՝ մեր անվտանգությունը զգալիորեն կմեծանա, և մենք հարցի լուծման մեջ կկարողանանք փոքր կորուստներով հասնել էլ ավելի մեծ արդյունքների։ Բայց կրկնում եմ, Ադրբեջանը խաղաղասեր պետություն է։ Մենք ձգտում ենք հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Սակայն այն էլ գիտենք, որ յուրաքանչյուր ամիսը և յուրաքանչյուր տարին մեզ մոտեցնում է հաղթանակին։ Ամեն տարի ու ամեն ամիս Ադրբեջանը դառնում է էլ ավելի հզոր, իսկ Հայաստանը՝ ավելի թույլ։

2011 թ. շատ դրական են եղել նաև արտաքին քաղաքականության հետ կապված ուրիշ նախաձեռնությունները։ Աճում է մեր գործընկերների թիվը։ Եվ իմ արտասահմանյան այցերը, և արտասահմանյան հյուրերի՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարների այցերն Ադրբեջան ցույց են տալիս, թե որքանով հաջող է մեր արտաքին քաղաքականությունը։ Այդ շփումները կշարունակվեն նաև ընթացիկ տարում։ Կրկնում եմ, Ադրբեջանը աշխարհում ճանաչվել է որպես շատ հուսալի գործընկեր, և այս տարի  կառաջադրվեն լրացուցիչ, նոր նախաձեռնություններ»։



Читайте также

Оставить комментарий