Իլհամ Ալիև. «Մենք համաշխարհային մասշտաբով մեծ աջակցություն ենք վայելում»

irevanaz.com«Ադրբեջանում անցկացվող տնտեսական բարեփոխումները բարձր են գնահատվում միջազգային ֆինանսական կառույցների կողմից։
Անցյալ եռամսյակում աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական կառույցներից մեկը՝ Դավոսի տնտեսական համաժողովը հրապարակել է մրցունակ երկրների նոր վարկանիշը, որտեղ Ադրբեջանը գտնվում է 46-րդ տեղում։ ԱՊՀ տարածությունում առաջինը, իսկ համաշխարհային մասշտաբով 46-րդը։ Անցյալ տարվա համեմատությամբ մենք 9 աստիճանով վեր ենք բարձրացել»։
Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ 2012 թ. ինը ամիսների ընթացքում սոցիալ տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված Նախագահների խորհրդի նիստում։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ ըստ մակրոտնտեսական կայունությամբ Ադրբեջանը աշխարհի մասշտաբով գտնվում է 18-րդ տեղում։ «Հիմնական վարկանիշային գործակալությունները, որոնք ներկա ժամանակ նվազեցնում են Եվրոպայի զարգացած երկրների վարկային վարկանիշները՝ բարձրացնում են Ադրբեջանի վարկային վարկանիշը։ «Fitch»-ը «Standard & Poor’s»-ը, «Moody’s»-ը՝ այսինքն երեք հիմնական վարկանիշային գործակալությունները բարձրացրել են մեր վարկային վարկանիշը, և դա հնարավոր է դարձել մեր կատարած աշխատանքի, անցկացվող բարեփոխումների շնորհիվ։
Նախագահը հիշեցրել է, որ սկսվել է խորհրդային ժամանակներում մնացած ավանդների փոխհատուցման վճարման գործընթացը, և ԱՊՀ-ի ողջ տարածությունում, Ադրբեջանում այդ միջոցները կտրվեն ամենակարճ ժամանակահատվածում և ամենաբարձր գործակիցներով։
Պետության ղեկավարը նշել է, որ աճել  է միջին ամսեկան աշխատավարձը և միջին ամսեկան կենսաթոշակը, և այդ ցուցանիշը ԱՊՀ տարածությունում գտնվում է ամենաբարձր ցուցանիշների շարքում։ «Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 500 դոլար, իսկ միջին կենսաթոշակը՝ 190 դոլար։ Սա ինտենսիվ աճ է, բայց չի կարող մեզ բավարարել»,- ասել է նա։
Նախագահն ասել է, որ տարեցտարի բարձրանում է կենսաթոշակն ու աշխատավարձը: «Ներկա ժամանակ Ադրբեջանում կենսթոշակները կազմում են աշխատավարձի 40 տոկոսը, սա Եվրոպայի զարգացած երկրների չափանիշների մակարդակին է»։
Նրա խոսքվ՝ մարզերում գործերը շատ լավ են ընթանում։ Տարվա սկզբից բացվել են 94 հազար նոր աշխատատեղեր, դրանցից 73 հազարը՝ մշտական աշխատանքային տեղեր են։ Մարզերի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի մեկնարկման ժամանակից՝ 2004 թվականից բացվել է 1 միլիոն 100 հազար աշխատատեղ, այդ թվում 800 հազար մշտական աշխատատեղ։
Պետության ղեկավարը ասել է, որ սոցիալական ենթակառույցների ստեղծման գործընթացում մեծ հաջողություններ են ձեռք բերվել։ Տարվա ընթացքում կառուցվել են  188 դպրոց և լրացուցիչ մասնաշենքեր, հիմնանորոգվել են 103 դպրոցներ։ Այդ գործընթացը լայն թափ է առել ինչպես Բաքվում, այնպես էլ մարզերում։ Ինչ վերաբերում է Բաքվի դպրոցներին, ապա հաջորդ տարի չի մնա ոչ թէ վթարային վիճակում, այլև ոչ մի չվերանորոգված դպրոց։ Մարզերում այդ ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է տարվում։ Ավելի շուտ՝ տվյալ հարցի ամբողջապես լուծման համար կպահանջվի մի քիչ ավել ժամանակ։
Խոսելով Օլիմպիական խաղերին ադրբեջանցի մարզիկների մասնակցության մասին՝ նախագահը նշել է, որ մեր օլիմպիականները մեդալների թվով 24-րդ տեղում են, իսկ դրանց արժանավորությամբ՝ 30-րդ տեղում։ Եվրոպական երկրների շարքում նրանք 15-րդ, իսկ իսլամական երկրների՝ 3-րդ տեղում են։ Մեր պարաօլիմպիականները կարողացան գրավել 27-րդ տեղը։ Նրանք նվաճել են 12 մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։ «Սպորտի զարգացումը ցուցադրում է երկրի ընդհանուր զարգացումը։ Սովորաբար տնտեսապես ուժեղ, քաղաքականապես կայուն երկրներում սպորտը նույնպես սրընթաց զարգանում է։ Սպորտի զարգացման համար անհրաժեշտ են պետական միջոցներ, պետական աջակցություն, ուսումնա-մարզական գործընթացը պետք է անցկացվի բարձր մակարդակով, անհրաժեշտ են ենթակառույցային նախագծեր։ Ադրբեջանում գործում են 35 մարզային օլիմպիական կենտրոններ և արդեն կառուցվում են մոտ 10 նոր օլիմպիական սպորտային համալիրներ»,- ասել է նա։
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում, ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստերին և ցուցադրում է սկզբունքային դիրքորոշում։ «Երբ անցյալ տարվա հոկտեմբերին՝ արդեն մեկ տարի է անցնում՝ մենք դարձանք Անվտանգության Խորհրդի անդամ՝ ես այդ ժամանակ ժողովրդին իմ ուղերձում ասել եմ, որ մենք այդ կառույցում կպաշտպանենք արդարությունը և միջազգային իրավունքը, և, ինչպես միշտ՝ մենք մեր խոսքի տեր ենք։ Մեր դիրքորոշումը ընկալվում է մեծ համակրանքով ու մեծ հարգանքով։ Մենք պաշտպանում ենք արդարությունն և միջազգային իրավունքը»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ ընտրվելու ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունն արդեն իրեն դրսևորում է ուրիշ ձևաչափերում։ «Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի թեկնածությունը պաշտպանել են 155 երկրներ։ Ոչ վաղուց Չմիացման շարժման գագաթնաժողովում 120 երկրներ ընդունել են հայ-ադրբեջանական- ղարաբաղյան հակամարտության միայն և միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման մասին բանաձևը։ Դա մեր հերթական մեծ դիվանագիտական հաջողությունն է և Հայաստանի հերթական պարտությունը։ Քանի որ 120 երկրներ կազմում են համաշխարհային հանրության մեծամասնությունը։ Աշխարհում կան 200-ից մի քիչ ավել երկրներ։ Դրանցից 120-ը աջակցում  է մեր տարածքային ամբողջականությանը, միայն այդ սկզբունքների հիման վրա են տեսնում հակամարտության կարգավորումը։ Եթե մենք հաշվի առնենք ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի որոշումը և հռչակագիրը՝ բնական է ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող լինել Չմաիցման շարժման անդամներ, ապա այնտեղ նույնպես բացահայտորեն ընդգծվել է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Դա նույնպես հայկական կողմի հերթական պարտությունն է և մեր հերթական հաջողությունը։ Այսինք համաշխարհային հանրության երեք քառորդ մասը հարցի լուծումը տեսնում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Իհարկե՝ դա շատ արդարացի դիրքորոշում է, և հարցի լուծման այլ դիրքորոշում, այլ տարբերակ չի կարող լինել»,- համարում է նա։
 «Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը պետք է ապահովվի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հատկապես այդպես է դրված հարցը Հելսինկիի եզրափակիչ ակտում։ Դրա համար էլ այս բոլոր դիվանագիտական հաջողությունները, քաղաքական հաղթանակները, մեր բացարձակ հաղթանակը Հայաստանի նկատմամբ էլ ավելի է ոգևորում մեզ և մոտեցնում է հարցի լուծմանը։Մենք պետք է դառնանք ու դառնում ենք էլ ավելի ուժեղ։ Ամրապնդում ենք մեր միջազգային դիրքը, համաշխարհային մասշտաբով մեծ աջակցություն ենք վայելում»։
Նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության համար ոչ ավանդական աշխարհամասերում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում նկատվում է Ադրբեջանի նկատմամբ մեծ հետաքրքրություն։ «Մենք նույնպես շատ սերտ կապեր ենք ստեղծում Լատինական Ամերիկայի երկրների հետ և տեսնում ենք, որ այդ կապերը շատ անկեղծ են, կառուցվում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի ու բարեկամության հիման վրա։ Հատկապես այդ սկզբունքների հիման վրա պետք է կառուվեն հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք դա։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանը ճանաչում է միայն իրավահավասար հարաբերություններ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է մեզ իր կամքը թելադրել, ապա նա սխալվում է։ Մենք ճանաչում ենք միայն իրավահավասարության, փոխադարձ շահերի, միմյանց  գործերին չմիջամտելու սկզբունքները։ Հատկապես տվյալ սկզբունքների հիման վրա մենք սերտ հարաբերություններ ենք ստեղծում Լատինական Ամերիկայի երկրների հետ, և ես համարում եմ, որ այդ ուղղությունը շատ հեռանկարային է, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսական հարցերի լուծման համար։ Ինչպես արտաքին քաղաքական հատվածին, այնպես  էլ տնտեսական հարցերով զբաղվող կառույցներին տրվել են համապատասխան հանձնարարություններ այն մասին, որ մենք պետք է էլ ավելի ինտենսիվ հարաբերություններ ստեղծեք Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Անշուշտ, մենք բարեկամական հարաբերություններ ունենք նաև ավանդական գործընկերների հետ։ Բնական է, այդ կապերը կշարունակվեն»։



Читайте также

Оставить комментарий