Իլհամ Ալիև. «Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթաց դեռևս չկա»

irevanaz.comԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է նախարարների կաբինետի նիստ՝ նվիրված 2013 թ. 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ մակրոտնտեսական ցուցանիշները գտնվում են բարձր մակարդակի վրա, տնտեսական աճը կազմել է 5,4%, ոչ նավթային ոլորտի աճը՝ 10,4%, ինչը աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է:
Նշվել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 5% աճ, բնակչության եկամուտներն աճել են 7,6%-ով, սղաճը կազմել է 2,3%:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկների համաձայն, մրցունակության ցուցանիշով Ադրբեջանը աշխարհում գրավում է 39-րդ տեղը:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 17,7 մլրդ դոլար, որից 10,5 միլիարդը կազմում են ներքին ներդրումները: Այդ ընթացքում երկրի արժութային պահուստները կազմել են 49,4 մլրդ դոլար:
«Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում երկրում կարևոր քայլեր են ձեռնարկվել սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ ոլորտում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: 9 ամիսների ընթացքում երկրում բացվել է շուրջ 90 հազար աշխատատեղ»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ խնդրի կարգավորման հարցում լուրջ առաջընթաց դեռևս չկա: Սակայն Ադրբեջանը հաջողությամբ զարգանում է, մինչդեռ Հայաստանում գնալով խորանում է սոցիալտնտեսական և քաղաքական ճգնաժամը:



Читайте также

Оставить комментарий