Իլհամ Ալիև. «Հայաստանը խաղաղություն չի ուզում և փորձում է խախտել բանակցային գործընթացը»

Իլհամ Ալիև. «Հայաստանը խաղաղություն չի ուզում և փորձում է խախտել բանակցային գործընթացը»Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է նախարարների կաբինետի նիստ՝ նվիրված 2016 թվականի 1-ին եռամսյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին:  Նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են հայկական դիվերսիայի կանխման ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը:  
Երկրի ղեկավարը զոհված զինծառայողների հարազատներին մաղթել է համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին շփման գծում կանխվել էր հայկական կողմի հերթական դիվերսիան, հակառակորդը ստացել էր արժանի հակահարված, Ադրբեջանն ավելի էր ամրապնդել իր ռազմական դիրքերը: Նախագահի խոսքով, սա այն բանի արդյունքն է, որ մեր հարևան Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը, իր վերջին 20 տարիների բանակցությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Երևանը փորձում է դա դարձնել անվերջ գործընթաց:  Հայաստանը խաղաղություն չի ուզում և փորձում է խախտել բանակցային գործընթացը: Իսկ երբ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվում, Հայաստանը դիմում է դիվերսիայի: 
«2014 թվականի վերջերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Երկու կողմերն էլ այդ հանդիպումը գնահատեցին որպես դրական: Հանդիպումից հետո բանակցություններում մենք ակնկալում էինք ավելի դրական դինամիկա:  Սակայն հանդիպումից  2 շաբաթ էլ ցանցած՝ Հայաստանը լայնածավալ զորավարժություններ սկսեց օկուպացված Աղդամի տարածքում: Դա զուտ սադրիչ բնույթ կրող քայլ էր: Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի օր չպատասխանեցին այդ սադրանքին: Սակայն, հետո Հայաստանի Զինված ուժերին պատկանող ուղղաթիռը գրոհեց մեր դիրքերը: Ադրբեջանական բանակը ստիպված եղավ խոցել այն: Դա Հայաստանին պետք էր Ադրբեջանին ագրեսիայի մեջ մեղադրելու համար», ասել է Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ դրանից հետո՝ ավելի քան 1 տարի բանակցություններում լճացում եղավ: Դրանով հանդերձ, 2015 թվականի դեկտեմբերին Մինսկի խմբի խնդրանքով կայացավ նախագահների հերթական հանդիպումը, որը նույնպես արդյունք չտվեց: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այսօր Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան՝ որպես միջնորդներ, գործադրում են ջանքեր, հանդես են գալիս ստատուս քվոյի անընդունելիության մասին կարևոր հայտարարություններով: Սակայն Հայաստանը շարունակում է անտեսել նաև այս հայտարարությունները: Իլհամ Ալիևը խոսել է նաև ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ համանախագահ երկրների ներկայացրած նոր առաջարկությունների մասին:   
«Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իմ այցի ընթացքում այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ լայնորեն քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրանք նշեցին, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Բացի Հայաստանից՝ աշխարհում չկա մի երկիր, որը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կուզենայի մեկ անգամ ևս ընդգծել՝ Ադրբեջանը պաշտպանում է իր հողերը, մենք աչք չունենք այլ պետության հողերի վրա և մեր հողերն էլ որևէ մեկին չենք տա:  Մենք երբեք թույլ չենք տա, որ ադրբեջանական հողերում երկրորդ հայկական պետությունը ստեղծվի», - նշել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ շփման գծում տեղի ունեցած արյունոտ բախումները որոշակի մտահոգություն առաջացրեց միջազգային հանրության շրջանում: «Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին և հուսով է, որ այս խնդիրը կարճ ժամանակում կլուծվի», - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի պետությունների տարածքային ամբողջականությունը: Իր ելույթում Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի քաղաքական և տնտեսական ոլորտներում Ադրբեջանի դիրքորոշման էլ ավելի ուժեղացմանը: «Սոցիալական քաղաքականությունը միշտ էլ առաջնահերթություն կլինի մեզ համար», - ասել է նախագահը՝ ընդգծելով, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում բացվել է 37 հազար աշխատատեղ:



Читайте также

Оставить комментарий