ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈԲԱԽԻՁԵԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի նախագահը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպման մասին հայտնել է X սոցիալական ցանցում:Վրացական կառավարության ղեկավարը և Ռեջեփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափը:
Իրակլի Կոբախիձեն կրկին պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

