ՄԱՅՔ ՈՒՈԼՑ. ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՔԱՅԼ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԱՋ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ

Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է վերջ դրվի, այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։
Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ընդգծել է Թրամփի խորհրդականը։
Մայք Ուոլցը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ավարտին հասցվի:


Читайте также

Оставить комментарий


0