ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄԵՆՔ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ ապրիլի 2-ին այդ երկրի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հնչեցրած պնդումները՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև հայկական ծագումով անձանց դատավարության հետ։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ադրբեջանի օրինական պահանջը հարցականի տակ դնելը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և այն որպես նոր պահանջ ներկայացնելը, անընդունելի է։
Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է նպաստի Հայաստանի կողմից համապատասխան քայլերի ընդունմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ։


Читайте также

Оставить комментарий


0