ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՅՈՀԱՆ ՎԱԴԵՖՈՒԼԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի դերակատարությանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նշվել է, որ այս տարվանից սկսվել է ադրբեջանական գազի արտահանումը Գերմանիա։

Քննարկվել են նաև Ադրբեջանի դերը Միջին միջանցքում, Բաքու-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ մեկնում է Բաքու և Երևան։


Читайте также

Оставить комментарий