ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ, ԴՐԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

«Մենք պետք է Թուրքիայից եկող վտանգները դարձնենք կառավարելի, հարաբերություն ունենալու մակարդակի», - ասաց Մարուքյանը։
Վերջին շրջանում հայկական և թուրքական կողմերը պարբերաբար հայտարարում են, թե հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան։
Օրերս Ֆիզուլի այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ։ Այս համատեքստում Էրդողանը կարևորել էր կողմերի միջև պետական սահմանների հստակեցնում ու փոխադարձաբար ճանաչումը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն էլ ասել է, թե պատրաստ են նաև եռակողմ՝ Անկարա-Բաքու-Երևան ձևաչափով քննարկել այս հարցը: