«ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ». ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ 59 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵԼ Է ԶԱՆԳԻԼԱՆ ՔԱՂԱՔ
Ադրբեջանում ղարունակվում է «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացումը։ Այս փուլում 59 ընտանիք վերաբնակեցվել է Զանգիլան քաղաք, իսկ 97 ընտանիք՝ Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղ։ Նշենք, որ Զանգիլան քաղաք և Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղ վերաբնակեցվածները ընտանիքներ են, որոնք ժամանակավորապես բնակություն են հաստատել հանրապետության տարբեր մասերում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։ Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի տարած փայլուն հաղթանակի արդյունքում նախկին հարկադիր վերաբնակները հնարավորություն ստացան՝ 30 տարի անց կամավոր, անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ իրենց հայրենիք։ Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և շնորհակալություն՝ քաջարի ադրբեջանական բանակին՝ մեր հողերը օկուպացիայից ազատագրելու համար, հանգստություն են մաղթել այս վեհ նպատակի համար զոհված նահատակների հոգիներին։
