ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ․ «ՈՐԵՎԷ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ՝ ՄԵՆՔ ՀԱՍԵԼ ԵՆՔ ՆՐԱՆ, ԻՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ ԴՐԵԼ ԷԻՆՔ ՄԵՐ ԱՌԱՋ»
Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի բնակիչների հետ հանդիպմանը։«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, - Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը «բոլոր ժամանակների բարձրակետին է», որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի «ռազմական հաղթանակն» է։
Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքվից Զանգիլան երկաթուղու կառուցումը կարող է ավարտվել մեկից մեկուկես տարվա ընթացքում։
«Հաջորդ տարի հնարավոր կլինի գնացքով հասնել Խանքենդի», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ երկաթուղին «Զանգեզուրի միջանցքով» կձգվի մինչև Նախչըվան։

